ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Դատարան եկավ Յուրի Խաչատուրովը․ դատական նիստը՝ ժամը 18-ին

Դատարան եկավ Յուրի Խաչատուրովը․ դատական նիստը՝ ժամը 18-ին
27.07.2018 | 17:59

Այսօր Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի շենք եկավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ում ևս, ինչպես և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, «Մարտի 1»-ի գործով մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ՀՀ սահմանադրական կարգը տապալելը: Քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: «Ազատության» հարցին՝ ընդունու՞մ է Հատուկ քննչական ծառայության առաջադրած մեղադրանքը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը արձագանքեց՝ «չէ»: Լրագրողների այլ հարցերին նա չպատասխանեց և մտավ դահլիճներից մեկը:


Լրագրողների հետ զրույցում Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը հայտնեց, որ դատական նիստը նշանակված է ժամը 18-ին: Նա նշեց, որ իր պաշտպանյալը դեռ չի կարողացել ծանոթանալ առաջադրված մեղադրանքին:

Դիտվել է՝ 1824

Մեկնաբանություններ